ՂԱՐԱԲԱՂ ԻՄ ՉՔՆԱՂ

Среда, 02.07.2025, 15:50

Приветствую Вас Гость | RSS | Главная | Մենք ենք, մեր սարերը | Регистрация | Вход

Մենք ենք, մեր սարերը


 Մենք
ենք, մեր սարերը
 հուշարձան կոթող Արցախում: Հուշարձանի իսկական անվանումը «Մենք ենք, մեր սարերն» է, չնայած արձանը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ»։ Տեղադրվել է 1967 թվականին: Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետ` Յուրի Հակոբյան: Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը:

 

 Ավելի քան 40 տարի առաջ իտալական Կարարա քաղաքում կազմակերպվեց համաշխարհային ցուցահանդես: Նշանավոր հեղինակների արվեստի ստեղծագործությունների հետ միասին ցուցահանդեսում ներկայացված էին վաստակավոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանի աշխատանքները: Նրա ցուցադրած գործերից մեկին հետագայում վիճակվեց դառնալ աշխարհահռչակ: Այդ գործը հենց «Մենք ենք, մեր սարերը» քանդակն է:


Պապիկ-տատիկ հուշակոթողի շինարարության ավարտը: 1967թ.

նոյեմբերի 1: Լուսանկարը` Վալերի Անդրյանի

 Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը: Ավելին` բողոք է բարձրացվելմերձակայքում այդ քանդակը տեղադրելու առթիվ: Այնուամենայնիվ, այն տեղադրվեց: Հուշակոթողը նաև վեճի առիթ է հանդիսացել  Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում այդ քանդակը տեղադրելու առթիվ: Այնուամենայնիվ, այն տեղադրվեց: Հուշակոթողը նաև վեճի առիթ է հանդիսացել Եվրատեսիլ-2009 էստրադային երգի մրցույթ-փառատոնի ժամանակ, քանի որ Հայաստանի մասնակցի հոլովակի ժամանակ պատկերված էր այն:

Форма входа

Поиск

Календарь

«  Июль 2025  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Наш опрос

Оцените мой сайт
Всего ответов: 7

Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0