ՂԱՐԱԲԱՂ ԻՄ ՉՔՆԱՂ

Понедельник, 30.06.2025, 19:59

Приветствую Вас Гость | RSS | Главная | Սուրբ Հակոբ եկեղեցի | Регистрация | Вход

Սուրբ Հակոբ եկեղեցի (Ստեփանակերտ)


 Սուրբ Հակոբ եկեղեցի — Հայ առաքելական եկեղեցու տաճար Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում: Այժմ քաղաքի միակ գործող եկեղեցին է:

Հիմնադրում


Եկեղեցու հիմքերը դրվել են դրվել են 2005 թվականի սեպտեմբերին, իսկ կառուցման աշխատանքները տևել են շուրջ 1,5 տարի՝ մինչև 2007-ի սկիզբ: Տաճարի կառուցման հովանավորն էր ամերիկահայ բարերար Ներսես Եփրեմյանը, որն եկեղեցին կառուցել է վաղամեռիկ որդու՝ Հակոբ Եփրեմյանի հիշատակին: Իսկ եկեղեցու շրջայքը բարելավել և ասֆալատապատել է «Քարավան» ՍՊԸ տնօրեն Հակոբ Հակոբյանը:



Օծում


2007 թվականի մայիսի 6-ի երեկոյան է ունեցել: Անց է կացել եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են հարյուրավոր ստեփանակերտցիներ, հյուրեր, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևորականներ, պաշտոնական այրեր, բարերարներ: Օծման արարողությունը անց է կացրել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևոր դասի հետ միասին: Ընդունված կարգի համաձայն, սաղմոսների երգեցողության ներքո եկեղեցին լվացվել է ջրով և գինով, Պարգև սրբազանի ձեռամբ հոգելույս մեռոնով օծվեցել էին եկեղեցու բոլոր խաչերը:

Բացում և առաջին պատարագ


Հաջորդը օրը, մայիսի 7-ի առավոտյան Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվել է անդրանիկ պատարագը:  Նորակառույց եկեղեցու առաջին պատարագը, որին ներկա էին ԼՂՀ ղեկավարները՝ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպայակազմը, նվիրված էր ԼՂՀ զինված ուժերին: Մասնակիցները մեկական մոմեր էին վառել՝ վասն բանակի հզորացման։ Եկեղեցու բացմանը մասնակցելու համար Կալիֆորնիայից ժամանել էր նաև հովանավորը՝ Ներսես Եփրեմյանը՝ որդու և աղջկա հետ:

Форма входа

Поиск

Календарь

«  Июнь 2025  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Наш опрос

Оцените мой сайт
Всего ответов: 7

Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0