
Ինչ որ լավ է այս աշխարհում`
Բոլորն էլ կա Ղարաբաղում,
Բոլորն էլ կա և ավելին,
Սար չի հասնի մեր սարերին ...
Ինչպես մայրն իմ ողջ աշխարհի
Մայրերից էլ լավն է, բարի,
Այդպես էլ հողն իմ Ղարաբաղի
Քաղցր է, և թող Աստված պահի,
ԵՎ կպահի, մի կասկածիր,
Աստված էլ է ղարաբաղցի ...